Գրիգոր Շահվերդով
Գրիգոր Շահվերդով | |
---|---|
Ծնվել է | հունիսի 27 (հուլիսի 9), 1886[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մարտի 24, 1977[1] (90 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Մասնագիտություն | մանկավարժ |
Աշխատավայր | Կուբանի պետական համալսարան[1], Գերցենի անվան ռուսական պետական մանկավարժական համալսարան[1] և Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Գրիգոր Գրիգորի Շահվերդով, (հունիսի 27 (հուլիսի 9), 1886[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - մարտի 24, 1977[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1])՝ հայ սովետական մանկավարժ, պրոֆեսոր (1924 թվական), Կիրգ․ ՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1944 թվական ), ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1958 թվական)։ Սովորել է Թիֆլիսի երկաթուղայինների տեխնիկայի ուսումնարաններում, Պետերբուրգի Պ․ Ֆ․ Լեսգաֆտի ազատ դպրոցում (հետագայում ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում), Պետերբուրգի նյարդահոգեբանական ինստիտուտում։ Աշխատել է Կուբանի (Կրասնոդար, 1921-1925 թվականներին), Լենինգրադի Ա․ Ի․ Գերցենի անվան (1925—1930 թվականներ) մանկավարժական ինստիտուտներում։ 1930 թվականից մինչև կյանքի վերջը եղել է Լենինգրադի Պ․ Ֆ․ Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի մանկավարժության ամբիոնի վարիչ, ուսումնական մասի պրոռեկտոր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 429)։ |